Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը երբեք չի արտադրի միջուկային զենք:
Ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռոհանին նշել է նաև, որ ունի բոլոր լիազորությունները' Արևմուտքի հետ ուրանի հարստացման իրանյան ծրագրի շուրջ բանակցություններ վարելու համար:
Ռոհանին ավելացրել է, որ վերջերս ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից ստացած նամակը «դրական էր և կառուցողական»:
Ավելի վաղ հայտարարվել էր այն մասին, որ Իրանում ազատ է արձակվել 11 քաղբանտարկյալ: Բոլոր քաղբանտարկյալների ազատումը եղել է Ռոհանիի նախընտրական խոստումներից մեկը:
BBC-ի Իրանի թղթակից Ջեյմս Ռեինոլդսը փոխանցում է, որ ամերիկյան հեռուստաալիքին հարցազրույց տալու Ռոհանիի որոշումը ցուցադրում է, թե որքան կարևոր է նրա կառավարության համար Վաշինգտոնի հետ երկխոսությունը: