Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի` Ռուսաստանը հետ է կանչում Միջուկային համապարփակ համաձայնագրի վավերացումը։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Պայմանագիրը Ռուսաստանի անունից ստորագրվել է Նյու Յորքում` 1996 թվականի սեպտեմբերի 24-ին, և նրա կողմից վավերացվել 2000 թվականի մայիսի 27-ին։ Փաստաթուղթը պետք է դառնար միջուկային բոլոր տեսակի փորձարկումները դադարեցնելու հիմնական միջազգային իրավական գործիքը։ Սակայն մինչ օրս պայմանագիրն ուժի մեջ չի մտել, քանի որ այն չի վավերացրել 44 պետություններից 8-ը, որոնք ունեն միջուկային զենք կամ դրանք ստեղծելու ներուժ։

Ինչպես նշվում է կից նյութերում, ընդունված օրենքը կոչված է՝ վերականգնելու միջուկային սպառազինությունների վերահսկման ոլորտում պարտավորությունների հավասարությունը։ Միևնույն ժամանակ, պարզաբանվում է, որ փաստաթուղթը իրավական հիմք է ստեղծում Ռուսաստանի կողմից վավերացման փաստաթուղթը հետ կանչելու համար։

Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։