Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եթե Իրանը միջուկային զենք ունենա, ապա շատ ավելի վտանգավոր կդառնա, քան Հյուսիսային Կորեան:

 

«Միջուկային զենք ունեցող Իրանը կդառնա ոչ թե ևս մեկ Հյուսիսային Կորեա, այլ կլինի այնքան վտանգավոր, որքան 50 Հյուսիսային Կորեաները միասին վերցրած»,-ՄԱԿ-ի ԳԱ նիստի ժամանակ հայտարարել է Նեթանյահուն:

 

Եթե Թեհրանը միջուկային զենք ստանա, ապա դա կհանգեցնի նման զենքի տարածմանը ողջ Մերջավոր Արևելքի տարածքում և աշխարհի ամենաանկայուն տարածաշրջանը կվերածի պայթյունավտանգ վառոդե տակառի»,-մեջբերում է Gazeta.ru-ն Իսրայելի վարչապետի խոսքերը:

 

Նա հավելել է, թե ինքը վստահ է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին չի հրաժարվի իր միջուկային ծրագրից իսլամական հանրապետությանը միջազգային պատժամիջոցներից ազատելու դեպքում: