Պաշտոնական Թեհրանը մտադիր է շարունակել իր միջուկային ծրագիրը, այդ թվում ուրանի հարստացումը' միջազգային իրավունքի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այդ մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի նիստում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Մենք նպատակամղված ենք շարունակելու մեր խաղաղ միջուկային ծրագիրը, այդ թվում ուրանի հարստացումը: Ինչպես նաև մտադիր ենք ամբողջությամբ օգտվել այդ իրավունքից, իրանական հողում, միջազգային իրավունքի շրջանակում: Մենք անկեղծորեն և բարի կամք դրսևորելով հավատարիմ ենք բանակցությունների շարունակմանը, որոնք կհիմնվեն փոխադարձ հարգանքի վրա»,- «Իտառ-Տասս»-ի հաղորդմամբ' ասել է Ռոուհանին:
Իրանի նախագահը նաև ընդգծել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձգձգումը բացասաբար կանդրադառնա տնտեսության, անվտանգության, տարածաշրջանի և այլ երկրների զարգացման վրա: