ԵՄ-ը մտադիր է շարունակել Իրանի հետ միջուկային գործարքը, քանի դեռ ՄԱԳԱՏԷ-ն հաստատում է Իրանի կողմից իր պարտավորությունների կատարումը:
Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Մենք կկատարենք համաձայնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, քանի դեռ Իրանը հետևում է դրանց, և քանի դեռ ՄԱԳԱՏԷ-ն հաստատում է այդ փաստը: Մինչ այս պահը Իրանն ամբողջությամբ կատարել է իր պարտավորությունները: Սա անվտանգության հարց է ոչ միայն մեր, այլև ամբողջ աշխարհի համար»,- ասել է Մոգերինին:
Հիշեցնենք, որ Իրանը երեկ հայտարարել էր, որ մտադիր է միակողմանիորեն չեղարկել միջուկային պայմանագրի մի քանի կետեր, մասնավորապես հարստացված ուրանի պաշարների հետ կապված դրույթները: Իրանի նախագահ Հասան Ռոհանին նաև հայտարարել էր, որ 60 օր է տրամադրում եվրոպական երկրներին այս մտադրության շուրջ բանակցություններ անցկացնելու համար: Այս մասին տեղեկացվել են նաև Ռուսաստանն ու Չինաստանը: