Իրանը մտադիր Է ապագայում արագացված տեմպերով իրականացնել իր միջուկային ծրագիրը:

 

Այս մասին հայտարարել Է Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին՝ ելույթ ունենալով Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարության հետ կայացած հանդիպման ժամանակ:

 

«Եթե Իրանը մինչեւ 20-տոկոսի մակարդակ ուրանի հարստացման շուրջ բանակցությունների գծով գործընկերների կողմից ստանձնած պարտավորությունների որեւիցե խախտում նկատի, ապա կարող Է ելման դիրքին վերադառնալ բառացիորեն ժամերի ընթացքում»,- մեջբերում Է Սալեհիի խոսքը ԻՌՆԱ գործակալությունը:

 

Նա հավաքվածներին հավաստիացրել Է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի կորցնի միջուկային բնագավառում իր նվաճումների նույնիսկ փոքր մասը: Սալեհիի խոսքով՝ սույն ոլորտին վերաբերող հարցերում բոլոր դադարները կատարվում են կանխամտածված եւ հանգամանորեն ճշտված են, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: