Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հաստատել է հարևան պետության հետ 7-օրյա միջուկային պատերազմի ծրագիրը: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն՝ հղում անելով աղբյուրներին:

 

Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի պլանը ներառում է միջուկային զենքի օգտագործումը:

 

Ըստ աղբյուրների՝ Կիմ Չեն Ընը հանձնարարել է զորահրամանատարներին միասնական ծրագրի հիման վրա իրենց ստորաբաժանումների համար ստեղծել գործողությունների ծրագրեր և զորավարժություններ անցկացնել:


Աղբյուրների փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի իշխանությունները 2015թ. հայտարարել են «վերամիավորման համար ահեղ պատերազմի տարի»:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիմ Չեն Ընն իր ամանորյա ուղերձում Սեուլի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամություն է հայտնել: