Աշխարհը պետք է առավելագույն խիստ պատասխան տա հունվարի 6-ին ԿԺԴՀ-ի կողմից անցկացված միջուկային փորձարկումներին, որոնք «անընդունելի մարտահրավեր» են միջազգային հանրակցությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտնել է Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն:
«Միջազգային հանրակցության հակամիջոցները պետք է տարբերվեն նրանցից, որոնք կիրառվել են ավելի վաղ»,- ընդգծել է Կորեայի Հանրապետության ղեկավարը: Այդ կապակցությամբ նա նշել է, որ ավելի վաղ Փհենյանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները ցանկալի արդյունք չեն տվել:
Պակ Կըն Հեն նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ի հետ սերտորեն աշխատելով հնարավորինս խիստ բանաձև ընդունելու վրա, Սեուլը նաև քննարկելու է ԱՄՆ-ի և մյուս գործընկերների կողմից լրացուցիչ պատժամիջոցների հնարավորությունը: Կորեայի Հանրապետությունը սեփական միջուկային զենք չի ստեղծի, հայտարարել է Պակ Կըն Հեն: «Դա աշխարհին մեր տված խոստումների խախտում կլինի»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: