Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մուն Չժե Ինը հաղթանակ է տարել Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում: Ինչպես հայտնել է Յոնհապ գործակալությունը՝ հղում անելով երկրի Ազգային ընտրական կոմիտեին, նա ապահովել է ընտրողների ձայների 41,1 տոկոսի (13,4 մլն քաղաքացիների) աջակցությունը:

 

«Կորեական ազատություն»-ից պահպանողական Հոն Ջուն Պհեի օգտին քվեարկել է ընտրողների 24,03 տոկոսը, ձախ կենտրոնամետ Ժողովրդական կուսակցությունից Ան Չհոլ Սուի օգտին՝ 21,4 տոկոսը:

 

Դեռ մինչեւ ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը Մուն Չժե Ինը հայտարարել է, որ «կառուցելու է նոր ազգ, Մեծ կորեա, հպարտ Կորեա: Եվ ես կլինեմ հպարտ ազգի հպարտ նախագահը»:

 

Մուն Չժե Ինը, որը 2012 թվակաին կայացած նախորդ ընտրություններում ոչ մեծ տարբերությամբ զիջել էր վերջերս նախագահի պաշտոնից հեռացված Պակ Կըն Հեին. նախորդ վարչակազմերին քննադատում էր այն բանի համար, որ նրանք չկարողացան կասեցնել Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային ու միջուկային ծրագրի զարգացումը: Նա հանդես է գալիս երկխոսության օգտին՝ պահպանելով հանդերձ ճնշումն ու պատժամիջոցները: