Հարավային Կորեայի դատախազությունը դիմել է դատարան՝ պահանջելով կալանքի տակ վերցնել Samsung Electronics-ի փոխնախագահ և Samsung Group-ի փաստացի ղեկավար Լի Չժե Յոնին, գրում է Yonhap լրատվական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ 2015-ին Սեուլի գլխավոր շրջանի տնտեսական հանցագործությունների և քրեական արդարադատության գրասենյակը դիմել է դատարան՝ Cheil Industries կոորպորացիայի և Samsung C&T-ի միաձուլման հարցով: Գործարքի արդյունքում Լի Չժե Յոնին է անցել կոնգլոմերատի նկատմամբ ամբողջ վերահսկողությունը:
Երկրի դատախազությունը կասկածում է Samsung-ի թոփ մենեջերներին կոորպորացիայի ղեկավարելու իրավունքը հորից որդուն փոխանցելու մեջ։
Բացի այդ, դատախազությունը հետաքննում է Samsung Group-ի կողմից Samsung Biologics-ի բաժնետոմսերի գնի հնարավոր արհեստական բարձրացման հարցը՝ դեղագործական ոլորտում Cheil Industries-ի մասնաբաժինը գերագնահատելու համար: