Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս Տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին:

Պարոն Շրապելը ներկայացրել է Հայաստանում Հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես խոսել է Հիմնադրամի աջակցությամբ պետական տարբեր կառույցների հետ իրականացվող նախագծերի, երիտասարդների քաղաքական կրթությանն ուղղված ծրագրերի մասին:

Քննարկվել են Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: