ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հուլիսի 28-ին հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Նատալյա Վուտովային: Հանդիպման ընթացքում Արման Մկրտումյանն ու Նատալյա Վուտ ովան քննարկել են ՀՀ դատական համակարգի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համագործակցության արդյունքում գրանցված նվաճումներն ու արդի մարտահրավերները:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը նշել է, որ բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը:
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին ընդգծել է ՀՀ դատական համակարգի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը և նշել, որ անկախ դատական համակարգը ժողովրդավարական պետության գոյության նախապայմանն է: Նատալյա Վուտովան հույս է հայտնել, որ ՀՀ դատական համակարգի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի միջև ստեղծված արդյունավետ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի:
Հանդիպման ավարտին Նատալյա Վուտովան ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ուղեկցությամբ շրջել է ՀՀ վճռաբեկ դատարանի «Կարմիր» և «Սպիտակ» դահլիճներում, «Մխիթար Գոշ» գրադարանում, ծանոթացել ՀՀ վճռաբեկ դատարանի պատմությանը: