Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեին, ով ավարտում է իր առաքելությունն Արցախում։

 

 

Արմինե Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել Թոմաս Հալյեյին իր պաշտոնավարման ընթացքում Արցախում իրականացված ծրագրերի համար: Կողմերը կարևորել են ԿԽՄԿ և ԼՂՀ համապատասխան կառույցների միջև համագործակցության առկա մակարդակի պահպանումն ու հետագա զարգացումը: