Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի պարեկային կատերները հոկտեմբերի 7-ին փոխհրաձգություն են սկսել այն բանից հետո, երբ հյուսիսկորեական ռազմանավը Դեղին ծովում կտրել-անցել Է սահմանազատման գիծը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի միացյալ կոմիտեի հայտարարությունը:

 

Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 9:50-ին (Երեւանի ժամանակով ժամը 4:50-ին): «Նավին նահանջել հարկադրելու համար մեր զինվորականներն ուղարկել են համապատասխան հաղորդագրություն եւ կատարել են նախազգուշական կրակոց»,- ասված Է հայտարարության մեջ:

 

Սակայն ԿԺԴՀ-ի նավը նահանջելու փոխարեն պատասխան կրակ Է բացել: «Դա մեզ հարկադրեց կրկին կրակել: Միայն դրանից հետո նավը նահանջեց»,- նշել են Հարավային Կորեայի զինվորական գերատեսչության ներկայացուցիչները: