Ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը Մոսկվայում ադրբեջանցու պատկանող ծխախոտի խանութներից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով սպանվել է խանութի 48-ամյա սեփականատերը:
Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, խանութի սեփականատերը գնդակահարվել է այն պահին, երբ 8 հոգուց բաղկացած մարդկանց խմբի եւ խանութի աշխատակիցների միջեւ սկսված վիճաբանությունը վերաճել է ծեծկռտոցի: Այդ խմբի երկու անհայտ անձինք մտել են խանութ, նրանցից մեկը երկու անգամ կրակել է խանութի տիրոջ կրծքին: Վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Հարձակման ժամանակ դանակից վիրավորում է ստացել նաեւ խանութի տիրոջ ազգականը: Հարձակվողները դեպքի վա յրից հեռացել են մոսկովյան համարանիշով «ՎԱԶ-2112» ավտոմեքենայով:
Մոսկվայի ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել ավտոմեքենայի 23-ամյա վարորդին: Նա Ադրբեջանի քաղաքացի է: Ներկայում աշխատանքներ են տարվում հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: