Ռուսաստանի Սախալինի մարզում ադրբեջանցիների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով նրանցից մեկը ոտքից վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով astv.ru կայքը, VTB Bank-ի մոտակայքում Ադրբեջանի 30-ամյա քաղաքացին հրազենից նախ կրակել է իր 27-ամյա համերկրացու ավտոմեքենայի վրա, հետո սպասել: Երբ տուժածը դուրս է եկել բանկից, կրակոցներ է արձակել նրա վրա և անմիջապես հեռացել միջադեպի վայրից: 27-ամյա երիտասարդը ոտքից հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց:
Միջադեպի առնչությամբ Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեի հարավային Սախալինի գծով բաժինը քրեական գործ է բացել, կատարվում է հետաքննություն: Ըստ Սախալինի մարզի ՆԳՆ հետաքննչական կոմիտեի մամուլի ծառայության՝ համերակրացու վրա կրակած 30-ամյա ադրբեջանցին նախկինում դատվածություն ունեցող Սախալինի բնակիչ է: