Հարավային Կորեայի կառավարությունը որոշում է ընդունել երկրի նախագահի վաղաժամկետ ընտրություններն անցկացնել մայիսի 9-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Կիոդո» գործակալությանը, մարտի 15-ին հայտարարել է վարչական գործերի նախարար Հոն Յուն Սիկը:
Ինչպես նշում է Reuters-ը, Կորեայի հանրապետության վարչապետ Հվան Գյոանը, որն անցյալ տարվա դեկտեմբերից կատարում է պետության ղեկավարի պարտականությունները, չի մասնակցելու ընտրություններին:
Երկրի նախագահի պաշտոնի առավել հեռանկարային թեկնածուն համարվում է Հարավային Կորեայի Դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Մուն Չժե Ինը, ինչի մասին վկայում են հասարակական կարծիքի հարցումները: 2012 թվականի ընտրություններում նա պարտվել էր Պակ Կըն Հեին:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ Հարավային Կորեայի դատախազությունը մարտի 21-ին հարցաքննության կկանչի երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեին, որը որպես կասկածյալ կներկայանա երկրի ղեկավարության շրջանում կոռուպցիոն սկանդալի հետաքննության կապակցությամբ: Հարավային Կորեայի նախկին ղեկավարին կասկածում են այն բանում, որ նա հանցավոր համաձայնության մեջ է մտել իր ընկերուհու՝ Չխվե Սուն Սիլի հետ՝ մի շարք ընկերություններից խոշոր դրամական գումարներ շորթելու նպատակով:
Պակ Կըն Հեի շուրջ սկանդալ է բորբոքվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհի Չխվե Սուն Սիլի ազդեցության մասին: Դրա հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլը տեղյակ է եղել պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել է քաղաքական որոշումների ընդունման ընթացքին: Նախագահի ընկերուհին ճնշում է գործադրել մի շարք ընկերությունների վրա, ներառյալ Samsung-ը, նրանց կողմից իր հսկողության տակ գտնվող հիմնադրամներ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման ն պատակով: Հարավկորեական ընդդիմությունը պնդում է, որ Պակ Կըն Հեն ներքաշված է եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ է եղել տեղի ունեցողի մասին:
Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը ժամանակավորապես իշխանությունից զրկեց երկրի նախագահին, որին մեղադրեցին կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ, իսկ մարտի 10-ին Սահմանադրական դատարանը վերջնականապես հաստատեց իմպիչմենտը: Արդյունքում Պակ Կըն Հեն զրկվեց բարձրագույն պաշտոնից եւ կորցրեց անձեռնմխելիությունը քրեական հետապնդման նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հարավային Կորեայի նախագահի վաղաժամկետ ընտրությունները տեղի կունենան մայիսի 9-ին
13:55 - 15.Մարտ.2017
Առաջարկում ենք նաև
18/05/24 08:15
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 18-ին նոր հանդիպումներ տեղի կունենան․ ժամանակացույց
29/11/18 16:09
Վրաստանի նախագահի ընտրությունները որակապես զիջում են այդ երկրում նախկինում տեղի ունեցած ընտրական գործընթացներին
24/04/15 14:44
Եվրոպայի լիգա. կիսաեզրափակչի վիճակահանության արդյունքները
03/02/13 18:47
Նախագահական ընտրությունները տեղի կունենան մեկ փուլով
09/07/24 08:36
Ի՞նչ ռիսկեր կարող են լինել Հայաստանի համար Իրանի նախագահական ընտրությունների արդյունքում. «Փաստ»
08/07/24 12:59
Հակոբ Արշակյանը մեկնում է ԱՄՆ
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան