Lurer.com–ն իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ՝ «Քանի՞ փուլով կընթանան նախագահական ընտրությունները ՀՀ–ում»։

Հարցվածների բացարձակ մեծամասնությունը՝ 72%-ը (2880 ընթերցող), կարծում է, որ ՀՀ նախագահական ընտրությունները տեղի կունենան մեկ փուլով, այսինքն՝ առաջադրված թեկնածուներից մեկը կստանա ձայների մեծամասնությունը։ Այն, որ ընտրությունների առաջին փուլում չի լինի ընդգծված առաջատար և երկու կամ ավելի թեկնածուներ պայքարը կշարունակեն հաջորդ փուլում, հավանական է համարում հարցվածների 28%-ը (1130)։

Նշենք, որ հարցմանը մասնակցել է 4010 ընթերցող: