Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է Պետդումայի ընտրությունները 2016թ. դեկտեմբերից 2016 թ. սեպտեմբեր տեղափոխելու մասին օրենքը: Դումայի բոլոր ապագա ընտրությունները նույնպես կանցկացվեն սեպտեմբերի երրորդ կիրակի օրը:

 

Օրենքը նախապատրաստել են  «Միացյալ Ռուսաստան» խորհրդարանական խմբակցության, Լիբերալ-դեմոկրատական, «Արդար Ռուսաստան» կուսակցությունների ղեկավարները և Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Այն հաստատվել է Ռուսաստանի կառավարության կողմից: Նախաձեռնությանն ի սկզբանե չեն աջակցել Կոմունիստական կուսակցության պատգամավորները՝ անվանելով այն հակասահմանադրական: