«Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը ՀՀ ԶՈՒ-ի կազմավորման 28-ամյակի առթիվ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․
«Սիրելի′ հայրենակիցներ, «Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ' ս/թ հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, հրավիրում է բոլորին Ազատության հրապարակ' ներկա և մասնակիցը լինելու ՀՀ Զինված ուժերի կազմավորման 28-ամյակին նվիրված տոնական շքերթին, 15։30–ին՝ Հյուսիսային պողոտա՝ տոնական համերգային ծրագրին, իսկ 17։30–ին Ազատության հրապարակում կմեկնարկի եզրափակիչ գալլա համերգը, որը կավարտվի Հայաստանի լավագույն դիջեյների ելույթներով։ Սպասվում է առանց տեղումների եղանակ, շատ անակնկալներ և առավել քան լավ տրամադրություն»։