Արդեն 5-րդ տարին է, ինչ «Թովմասյան» միջազգային հիմնադրամը ոստիկանության կրթահամալիրում կազմակերպում է իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության գնդապետ Վարդան Պետրոսյանին նվիրված մինի ֆուտբոլի հուշամրցաշար: Այս մասին տեղեկանում ենք «Թովմասյան» միջազգային հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:
 
Այս տարի այն նվիրված էր երջանկահիշատակ գնդապետի 60-ամյակին: Մրցում էին ՌԴ սահմանապահ զորքերի թիմը և Վարդան Պետրոսյանի ընկերների «Վարդանանք» թիմը։ Խաղի մրցավարն էր լեգենդար ֆուլբոլիստ Խորեն Հովհաննիսյանը։
 
4:2 հաշվով հաղթանակ տարավ ՌԴ սահմանապահ զորքերի թիմը, ում էլ հանձնվեց փոխանցիկ գավաթը:
 
Հիշեցնենք, որ «Թովմասյան» միջազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ ոստիկանության ակադեմիայում 2016թ. կառուցվել է մինի ֆուտբոլի դաշտն ու կրիմինալիստիկայի լսարանը: