Իրանում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2016 թվականի փետրվարի 26-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Fars գործակալությունը:
Մեջլիսի ընտրությունների անցկացման ամսաթվի մասին որոշումն ընդունվել Է Դիտորդական խորհրդի նիստում, որը համաձայնել Է Իրանում ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու ներքին գործերի նախարարության համապատասխան առաջարկությանը:
Երկրում նախորդ խորհրդարանական ընտրությունները երկու փուլով անցկացվել Էին 2012 թվականի մարտի 2-ին եւ մայիսի 4-ին: Ընտրվել Էին 290 պատգամավորներ: Օրենսդիրների լիազորությունների ժամկետը չորս տարի Է:
Նույն այդ օրը՝ 2016 թվականի փետրվարի 26-ին, կկայանան Փորձագետների խմբի ընտրությունները, որն Իսլամական Հանրապետության կառավարման հիմնական մարմինն Է: Փորձագետների խումբը բաղկացած Է շարիաթի 86 գիտակներից, աստվածաբաններից, որոնք 8 տարի ժամկետով ընտրվում են քաղաքացիների ուղղակի քվեարկությամբ: Փորձագետների խումբն իր կազմից ընտրում Է պետության ղեկավարին՝ Իսլամական Հանրապետության ցմահ ղեկավարին եւ հոգեւոր առաջնորդին:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, առաջին անգամ Մեջլիսի եւ Փորձագետների խմբի ընտրությունները տեղի կունենան միաժամանակ:
Դիտորդական խորհուրդը բաղկացած Է 6 մուսուլման իրավաբաններից (շիա բարձրագույն հոգեւորականության ներկայացուցիչներից), որոնք ուղղակիորեն նշանակվում են Իրանի ղեկավարի եւ հոգեւոր առաջնորդի կողմից, եւ Մեջլիսի 6 պատգամավորներից, որոնք ընտրվում են խորհրդարանի կողմից:
Իրանի Սահմանադրության համաձայն, Դիտորդական խորհուրդը պատասխանատու Է նախագահի պաշտոնի բոլոր թեկնածուների ստուգման համար, նրանց, ովքեր մտադիր են ընտրվել Մեջլիսի պատգամավոր, ինչպես նաեւ Փորձագետների խորհրդի թեկնածուների: Դիտորդական խորհրդի հիմնական խնդիրներից մեկն Էլ իսլամին եւ Սահմանադրությանը Մեջլիսի կողմից ընդունվող օրենքների համապատասխանության նկատմամբ հսկողություն իրականացնելն Է: