Հարավային Կորեայի «Հյուսիսի եւ Հարավի պահպանողական միության» ակտիվիստները ԿԺԴՀ-ի կողմն են արձակել 60 օդապարիկներ՝ 300 կիլոգրամ հրուշակեղենով: Այդ մասին հունիսի 23-ին հաղորդել Է Korea Times թերթը:

 

Ըստ հրատարակության տվյալների՝ 200 ակտիվիստներ Փաջու քաղաքում հավաքվել են Իմջինգակ տաղավարի մոտ: Օդապարիկներին կապված պարկերում տեսակավորվել է շուրջ 10 հազար փաթեթ շոկոլադային թխվածքաբլիթ: «Շոկոլադն արդեն վաղուց Է, ինչ սննդի արժեքավոր աղբյուր է դարձել ԿԺԴՀ-ում՝ առանց չափազանության ավելի թանկ, քան վայրի ժենշենը»,- մեջբերում Է թերթը Հարավային Կորեայի՝ ԿԺԴՀ-ի գաղթականների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի ներկայացուցչի խոսքը:

 

Թխվածքաբլիթի երկու շերտից բաղկացած եւ շոկոլադի շաքարաշերտով պատված հրուշակեղենը որոշ ժամանակ մտնում Էր Քեսոն արդյունաբերական համալիրի աշխատողների ճաշի լրակազմի մեջ եւ ԿԺԴՀ-ի սեւ շուկայում աստիճանաբար ամրապնդվել Է որպես կայուն արժույթ:

 

Ըստ թերթի տվյալների՝ մեկ փաթեթվածքի գինը հասնում Է մինչեւ 700 վոնի (0,7 դոլար), մինչդեռ հյուսիսկորեացի աշխատողի ամսական միջին աշխատվարձը կազմում Է շուրջ 3 հազար վոն (շուրջ 3 դոլար): Ավելի ուշ արդյունաբերական համալիրի տարածք այդ ֆիրմայի հրուշակեղենի ներկրումն արգելվել Է:

 

ԿԺԴՀ-ի դեմ հոգեբանական պատերազմը Հարավային Կորեայի կողմից մղվում Է 2008 թվականին նախագահ Լի Մյոն Բակի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո: Սովորաբար օդապարիկներով ԿԺԴՀ-ի տարածք են նետվում թռուցիկներ, որոնք բովանդակում են քննադատություն ԿԺԴՀ-ի կառավարող վարչակարգի դեմ, ինչպես նաեւ ճանաչողական տեղեկատվություն արտասահմանյան երկրների իրադրության վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: