Կորեայի Հանրապետության նախագահ Փաք Քըն Հեի փաստաբանները Սահմանադրական դատարանին (ՍԴ) են հանձնել նրա պարզաբանումներն ավելի վաղ իրեն հայտարարված իմպիչմենտի առնչությամբ:
Այն բանից հետո, երբ դեկտեմբերի 9-ին խորհրդարանը քվեարկեց իշխանությունից երկրի ղեկավարի հեռացման օգտին՝ նրա շրջապատում կոռուպցիոն սկանդալի պատճառով, Սահմանադրական դատարանը պահանջեց, որ նա մինչեւ դեկտեմբերի 16-ն իրեն ներկայացնի իր պարզաբանումները:
24-էջանոց փաստաթուղթը բովանդակում է օրենսդիրների կողմից Փաք Քըն Հեի հասցեին առաջադրված այն մեղադրանքների հերքումը, որոնք հիմք դարձան պաշտոնազրկման համար: Մեղադրանքները բովանդակում են 13 կետ, դրանցից հինգը վերաբերում են Սահմանադրության եւ եւս ութն՝ այլ օրենքների խախտմանը: Ավելի վաղ նախագահը դրանք համարել է «չհիմնավորված»:
«Քանի որ մեղադրանքների ոչ մի կարգի ապացույցներ չկան, որոնք հիմք են դարձել պաշտոնազրկման համար, մենք կարծում ենք, որ Սահմանադրական դատարանը պետք է այն չեղյալ հայտարարի»,- լրագրողներին ասել է Փաք Քըն Հեի՝ դատարան այցելած իրավաբաններից մեկը: Գործի քննության համար ՍԴ-ին տրվում է մինչեւ 180 օր: Դատավորների կողմից պաշտոնազրկման հաստատման դեպքում վաղաժակետ նախագահական ընտրությունները պետք է կայանան երկու ամսվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: