Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն որոշում է ընդունել պաշտոնաթող չանել ներկայիս վարչապետ Չոն Հոն Վոնին, որն ապրիլին հրաժարական էր տվել «Սեւոլ» լաստանավի հետ կապված ողբերգությունից հետո: Այդ մասին հունիսի 26-ին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Յուն Դու Հյունը:
Ապրիլի 27-ին պետության ղեկավարը հայտարարել Էր, որ կընդունի վարչապետի հրաժարականն այն բանից հետո, «երբ ամբողջովին կավարտվեն «Սեւոլի» խորտակման վայրում որոնողական գործողությունը եւ տուժածներին վնասի փոխհատուցումը»: Այն ժամանակ իշխանությունները հույս ունեին արագորեն գտնել բոլոր զոհվածների մարմինները, եւ ջրից դուրս բերել լաստանավը, սակայն մինչ այժմ նավը գտնվում Է Դեղին ծովի հատակում, իսկ 11 մարդ անհայտ կորած Է համարվում:
Մինչ այժմ երկու թեկնածու, որոնց նշանակման մասին հայտարարել Էր Պակ Կին Հեն, հրաժարվել են գլխավորել Հարավային Կորեայի կառավարությունը, քանի որ ենթարկվել են ինչպես կառավարող ճամբարի, այնպես Էլ ընդդիմության քննադատությանը
Մասնավորապես, հարավկորեական «Չունան իլբո» ազդեցիկ թերթի նախկին գլխավոր խմբագիր Մուն Չան Գիկը, որին նախագահը երկու շաբաթ առաջ առաջադրել Էր Կորեայի Հանրապետության նոր վարչապետի պաշտոնում, հայտարարել Է, թե հրաժարվում Է գլխավորել կառավարությունը: «Իմ հեռանալով՝ ես մտադիր եմ օգնել երկրի նախագահ Պակ Կին Հեին»,-հայտարարել Է Մուն Չան Գիկը մամուլի ասուլիսում: Նա նաեւ ընդգծել Է, թե անհանգստացած Է քաղաքական շրջանակներում եւ հասարակության մեջ իր թեկնածության շուրջ տիրող իրարանցումից, ինչը հետագայում կարող Է լուրջ խոչընդոտ դառնա լ նախագահի աշխատանքի համար:
Մայիսի վերջին Գերագույն դատարանի նախկին դատավոր Ան Դե Հին հասարակական քննադատության ճնշման ներքո նույնպես հանել Էր իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Նրան մեղադրում Էին այն բանում, որ նա, աշխատելով որպես փաստաբան, իր պաշտոնեական դիրքն օգտագործել Է անձնական օգուտ ստանալու համար:
Հարավային Կորեայի վարչապետի թեկնածությունը հաստատման ընթացակարգ Է անցնում միապալատ Ազգային ժողովի կողմից, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: