Հարավային Կորեայի նախագահը հունիսի 13-ին փոխարինել է կառավարության յոթ նախարարների, ինչը նրա վարչակազմում առաջին լուրջ վերակազմումն է դարձել ավելի քան մեկ տարի առաջ իշխանության գալու պահից ի վեր:
Կադրային փոփոխությունների օգնությամբ Պակ Կին Հեն փորձում է վերադարձնել իշխանության նկատմամբ բնակչության վստահությունը, որին լուրջ հարված հասցրեց ապրիլի 16-ին «Սեւոլ» լաստանավի ողբերգությունը, տեղեկացնում է Ռյոնհապ գործակալությունը:
Տնտեսական հարցերով վարչապետի նոր առաջին տեղակալ է դարձել Չոյ Գյոն Հվանը: Այդ պաշտոնը համատեղված է պլանավորման եւ ֆինանսների նախարարի պաշտոնի հետ:
Ղեկավարների փոխարինում է տեղի ունեցել նաեւ անվտանգության եւ կառավարական վարչակազմի, կրթության, աշխատանքի եւ զբաղվածության, մշակույթի, սպորտի եւ զբոսաշրջության, կանանց գործերի եւ ընտանիքի պաշտպանության նախարարություններում, ինչպես նաեւ գիտական կանխատեսման նախարարությունում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: