Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն երկրի վարչապետի պաշտոնում նշանակել է «Չունան Իլբո» թերթի բաժիններից մեկի նախկին ղեկավար, լրագրող Մուն Չան Գիկին: Այդ մասին հունիսի 10-ին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը:

 

Ապրիլի կեսերին վարչապետ Չոն Հոն Վոնը հրաժարական էր տվել «Սեւոլ» լաստանավի խորտակվելուց հետո կառավարության գործողությունների խիստ քննադատության ֆոնի վրա:

 

Ըստ վերջին տվյալների՝ այդ ողբերգության զոհ Է դարձել 292 մարդ, որոնց մեծ մասը դպրոցականներ Էին: Դեռեւս անհայտ է մնում 12 մարդու ճակատագիրը: Հարավկորեական ԶԼՄ-ների գնահատումներով՝ լաստանավի խորտակումն արդի Հարավային Կորեայի համար ամենախոշոր աղետն Է դարձել խաղաղ ժամանակներում:

 

Հարավային Կորեայի վարչապետի պաշտոնում Մուն Չան Գիկի պաշտոնական հաստատման համար նրա թեկնածությունը պետք է հավանության արժանանա երկրի Ազգային ժողովի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: