Անհայտ հաքերն սպառնում Է հրապարակել Հարավային Կորեայի Korea Hydro and Nuclear Power Co Էներգետիկական ընկերության՝ երկրի 23 միջուկային ռեակտորների գործարկուի ներքին փաստաթղթերի շուրջ 100 հազար Էջ եւ պահանջում Է երեք ամիս ժամկետով կանգնեցնել «Գորի» ատոմակայանի երկու բլոկների եւ «Վոլսոն» ատոմակայանի երրորդ բլոկի աշխատանքը, տե ղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Եթե ես չտեսնեմ, որ ռեակտորներն անջատված են Ծննդյան տոների առթիվ, այլ ելք չեմ ունենա, քան ամբողջ տեղեկատվությունը հրապարակային դարձնելը եւ երկրորդ փուլին ձեռնամուխ լինելը»,- հաքերի գրությունը Twitter-ում մեջբերել Է Ռյոնհապ գործակալությունը, հաքեր, որն իրեն անվանում Է «խմբի նախագահ, որը հանդես Է գալիս միջուկային ռեակտորների դեմ»:

 

«Ես կարող եմ աշխարհին հայտնել շուրջ 100 հազար Էջ տվյալներ, որոնք չեն հարապարակվել: Դուք հայտարարում եք, թե դա գաղտնի տեղեկատվություն չԷ: Տենսնենք՝ դուք հանձն կառնեք պատասխանատվությունը, եթե (ռեակտորների) ծրագրերի եւ համակարգերի մասին տեղեկատվությունը հասնի այն երկրներին, որոնք դրանում (տեղեկատվության հարցում) շահագրգռված են»,- նշված Է հաքերի հաղորդագրության մեջ:

 

Գործակալության տվյալներով՝ դեկտեմբերի 15-ից բաց մուտքում են դրվել «Գորի» ատոմակայանի երկրորդ Էներգաբլոկի եւ «Վոլսոն» ատոմակայանի առաջին Էներգաբլոկի հարկաբաժինների պլանները, ռեակտորների օդորակման համակարգի եւ հովացման համարկարգի վերաբերյալ տվյալները: Բացի դրանից, հրապարակվել են Էներգետիկական ընկերության 10 հազար աշխատակիցների անձնական տվյալները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: