Հարավային Կորեայի Ինչհոն նավահանգստից Հյուսիսային Կորեայի՝ Դեղին ծովի ափին գտնվող Նամփո նավահանգիստ Է ուղարկվել խոշոր խմբաքանակի պարենային մարդասիրական օգնություն: 200 միլիոն վոն (188 հազար դոլար) գումարի 180 տոննա ցորենի ալյուրը եւ 20 տոննա սոյայի սննդային խառնուրդը հանգանակել եւ ուղարկել Է ChildFund Korea մասնավոր բարեգործական կազմակերպությունը, հաղորդում Է Ռյոնհապ գործակալությանը: 

 

«Հյուսիսային Կորեայում սննդամթերքի կարիք ունի առնվազն 6,1 միլիոն մարդ, եւ մենք հուսով ենք, որ մեր օգնությունը կնպաստի ոչ միայն նրանց կենսապայմանների բարելավմանը, այլեւ Հյուսիսի եւ Հարավի միջեւ քաղաքական ու ռազմական լարվածության թուլացմանը»,- մեջբերում Է գործակալությունը կազմակերպության ղեկավար Լի Չժե Հունի խոսքը:

 

ԿԺԴՀ-ի իշխանությունները խոստացել են օգնությունը բաշխել 23 հազար երեխաների եւ 29 հազար հղի կանանց միջեւ:

 

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, սա Հյուսիսային Կորեային ուղարկված ամենախոշոր մարդասիրական օգնությունն Է այն բանից հետո, երբ անցյալ տարվա փետրվարին Պակ Կին Հեն ստանձնեց Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնը: