ԿԺԴՀ-ի բնակիչն օգոստոսի լույս 11-ի գիշերը ծովով անցել Է Կորեայի Հանրապետություն: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով զինվորականների: Գործակալության տեղեկատվությամբ՝ զինծառայողները փախստականին նկատել են Դեղին ծովում ԿԺԴՀ-ի հետ ծովային սահմանի (այսինքն՝ հյուսիային սահմանազատիչ գծի) շրջանում տարածքի պարեկման ժամանակ եւ շտապել են հասնել օգնության:
Նշվում Է, որ երիտասարդը 20 տարեկան Է: Պատճառները, որոնք նրան դրդել են փախչելու ԿԺԴՀ-ից, պարզվում են: Գործակալությունը չի նշում, թե նա ինչ տարածություն Է ստիպված եղել լողալ:

 

Այս տարվա սկզբից Կորեայի Հանրապետություն Է փախել ԿԺԴՀ-ի 11 քաղաքացի, նշել Է Yonhap-ը՝ վկայակոչելով հանրապետության միավորման նախարարությունը: Նրանցից հինգն անցյալ ամսին նույնպես երկիր են հասել ծովով, եւս երկուսը՝ հայր եւ որդի, հունիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: