Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԿԺԴՀ կառավարությունն առաջարկել է Հարավային Կորեային փոխադարձ հիմքով քայլեր ձեռնարկել, որոնք հաշտեցման ուղիներ կստեղծեն: Այս մասին ասվում է ԿԺԴՀ-ի հրապարակած հայտարարության մեջ:

 

  

Փաստաթղթում նշվում է, որ Հյուսիսն ու Հարավը պետք է համատեղ կերպով առաջ քաշեն կորեացիների համար ընդունելի ու նրանց շահերին համապատասխանող հստակ առաջարկներ հայրենիքի վերամիավորման համար:

  

Այս խնդիրներն իրականացնելու համար ԿԺԴՀ-ն առաջարկում է հրաժարվել հակամարտությունից ու թշնամանքից, վերջ դնել արտաքին ուժերից կախվածությանը և Հարավի ու Հյուսիսի միջև հարաբերությունների կարգավորման համար բարենպաստ պայմաններ ստեղծել: