Մի խումբ ակտիվիստներ Թուրքիայում Հարավային Կորեայի հյուպատոսարանի դիմաց ցույցի են դուրս եկել' կոչ անելով այլևս արցունքաբեր գազ չարտահանել Թուրքիա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

Նախաձեռնության կազմակերպիչները հյուպատոսարանի առջև պահել են «Թող արգելվի արցունքաբեր գազը» գրությամբ պաստառ: «Մենք ցանկանում ենք, որ նոր Թուրքիայում արգելվի արցունքաբեր գազը, և որևէ կառավարություն Թուրքիային այն չմատակարարի: Եթե Հարավային Կորեան չի ցանկանում լինել բռնությունների և մահվան պատասխանատուն, ապա անհրաժեշտ է, որ այն դադարեցնի արցունքաբեր գազի արտահանումը Թուրքիա»,- ասել են ներկաները' խնդրագիր հանձնելով հյուպատոսարանին:

 

Նախաձեռնության հեղինակները փաստել են նաև, որ երկրում արցունքաբեր գազի կիրառման արդյունքում 2014 թվականին մահացել են 8 և վիրավորվել առնվազն 453 մարդ: