«Ես Ճապոնիային և Հարավային Կորեային թույլ կտամ ԱՄՆ–ից ավելի շատ նորագույն, ժամանակակից զենք գնել»,– ինչպես հայտնում է Gazeta․ru–ն, այս մասին թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Մինչ այս Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ զրույցում հավանություն էր տվել դեպի Հարավային Կորեա «բազմամիլիարդանոց» մատակարարումներին։
Նշենք, որ սեպտեմբերի 3-ին Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային լիցքի բարեհաջող փորձարկման մասին, որը կարելի է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար որպես մարտագլխիկ օգտագործել։ Փորձարկումն իրականացնելու հրամանն անձամբ ստորագրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։