Անցյալ տարվա հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո առնվազն 221 թուրք դիվանագետ քաղաքական ապաստան է խնդրել Գերմանիայից, այս մասին հայտնում է հեղինակավոր Times  պարբերականը:  Պարբերականը նաև հայտնել է, որ Հունաստանում գործող մի խումբ 8500 եվրոյի դիմաց Գերմանիա է հասցնում թուրք փախստականներին:

Օրեր առաջ էլ Գերմանական Die Welt-ը տեղեկություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի հետախուզական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը դիմել է Գերմանիային քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: