Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը տեղեկություն չունի Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի կողմից քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ:
«Եթե Միհրան Պողոսյանը Ռուսաստանում է, չի նշանակում, որ նա ստացել է քաղաքական ապաստան, ինչքանով ես եմ հասկանում: Պողոսյանի հետ կապված խոսքն իրավական գործընթացների մասին է' համապատասխան փաստաթղթերի տրամադրման հետ կապված»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կոպիրկինը: