FEMEN շարժման ակտիվիստուհիներից Իննա Շևչենկոն Ֆրանսիայից քաղաքական ապաստան է ստացել. տեղեկացնում է շարժման պաշտոնական կայքը:
Շևչենկոն այդ հայտարարության մեջ անվանվում է «Խաչի սղոցման գաղափարախոս»: Նշենք, որ հենց նա էր 2012թ. օգոստոսի 17-ին սղոցել Կիևի «Օկտյաբրսկիյ դվորեց»-ի մոտ տեղադրված փայտե խաչը՝ դրանով իսկ իր բողոքը հայտնելով ուղղափառ եկեղեցու թեոկրատական գաղափարների դեմ:
Շարժման կայքը նշում է, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Շևչենկոն բացել է միջազգային «սեքստրեմիստների» մարզիչ ճամբար: Ֆրանսիայում շարժումը պաշտոնապես գրանցվել էր 2012-ին՝ Շևչենկոյի ժամանելուց հետո: