Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին հաստատում է, որ Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայությունը չի համաձայնել իրեն հավելյալ պաշտպանություն տրամադրել։
Ինչպես հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան», Կիևում մամլո ասուլիսի ժամանակ քաղաքական գործիչը հայտարարել է, որ գերատեսչությունում հրաժարվում են արձագանքել իր հայցին, և դրա ժամկետները, որոնց շրջանակում պետք է տրամադրվեր պատասխանը, արդեն վաղուց լրացել է։
Սաակաշվիլին նշել է, որ զբաղվում է ուկրաինական քաղաքացիության վերականգնման մասին դատական հայցի նախապատրաստմամբ։ Նա քաղաքացիությունից զրկվել էր նախագահի հրամանով, այս տարվա հուլիսին։
Հավելյալ պաշտպանություն տրամադրելու խնդրանքով հայտը Սաակաշվիլին ուղարկել է գերատեսչություն՝ Ուկրաինա վերադառնալուց անմիջապես հետո, դրանից ավելի քան մեկ ամիս է անցել։