Ֆրանսիական L'Express հանդեսը Համացանցում հանրագիր Է հրապարակել, որում կոչ Է արվում երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ քաղաքական ապաստան տրամադրել ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակից Էդվարդ Սնոուդենին:

 

«Ֆրանսիայի՝ մարդու իրավունքների եւ մամուլի ազատության երկրի վրա հատուկ պարտականություն Է դրված Սնոուդենի հետ կապված իրադրության հարցում, քանի որ մեր երկրի Սահմանադրությունը նախատեսում Է, որ «ազատության համար մղվող պայքարում իր գործողությունների համար հետապնդվող յուրաքանչյուր մարդ ապաստանի իրավունք ունի Հանրապետության տարածքում»,-ասված Է հանրագրի տեքստում, որը զետեղված Է change.org կայքում:

 

Այսօրվա դրությամբ փաստաթուղթն ստորագրել Է շուրջ 50 մարդ, որոնց թվում են՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Միշել Ռոկարը, փիլիսոփա եւ սոցիոլոգ Էդգար Մորենը եւ Ֆրանսիայում հայտնի այլ մարդիկ:

 

Ռուսաստանում Սնոուդենին ապաստան տրամադրելու ժամկետը լրանում Է օգոստոսի սկզբին: Ավելի վաղ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակիցը հայտարարել Է, թե պատրաստ Է Ռուսաստանից տեղափոխվել Բրազիլիա, եթե նրան այդպիսի հնարավորություն ընձեռվի: «Եթե Բրազիլիան ինձ ապաստան առաջարկի, ապա ես ուրախությամբ կընդունեմ այդ առաջարկությունը: Ես շատ կցանկանայի ապրել Բրազիլիայում»,-հավելել Է Սնոուդենը:

 

Նա հավաստիացրել Է, որ ապաստան տրամադրելու դիմաց երբեք չի առաջարկել գաղտնի փաստաթղթեր փոխանցել որեւիցե երկրի: Բացի այդ, հեռուստաալիքի զրուցակիցն ընդգծել Է, որ, ինչ որ առումով, ինքը պատահաբար Է հայտնվել Ռուսաստանում:

 

Սնոուդենը հայտարարել Է, թե Ռուսաստանն իդեալական երկիր չԷ (նա նշել Է, մասնավորապես, հսկողությունը՝ Համացանցի եւ գրաքննությունը՝ մամուլի նկատմամբ), բայց, այնուամենայնիվ, ավելի լավ Է գտնվել այստեղ, քան բանտում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: