Վենեսուելան քաղաքական ապաստան է առաջարկել ԱՄՆ-ի ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին, ում հայրենիքում մեղադրում են գաղտնի տեղեկությունների հրապարակման մեջ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն. մեջբերում է Lenta-ն:
Մադուրոն պարզաբանել է, որ ինքը նման քայլի է դիմել երիտասարդին հյուսիսամերիկյան կասերական հալածանքներից պաշտպանելու համար: Նախագահը հույս է հայտնել, որ Սնոուդենը կարող է ազատ ապրել Բալիվարի և Չավեսի ազատ հայրենիքում:
Ապաստան տրամադրելու խնդրանքով Վենեսուելային Սնոուդնեը դիմել էր Մոսկվայում Վենեսուելայի դեսպանատան միջոցով: