Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնին առաջարկել է Ուկրաինայի արեւելքի ճգնաժամը լուծելու համար օգտագործել Հարավային Տիրոլի փորձը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է La Stampa-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարների՝ Ֆրանսուա Օլանդի եւ Անգելա Մերկելի հետ կայացած հանդիպմանը Ուկրաինայի համար առաջարկել Է այսպես կոչված Տիրոլյան պլանը: Այն իբր նախատեսում Էր լայն ինքնավարության տրամադրում Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններին, ուկրաինական զորքերի հետքաշում, երկրի ֆեդերալացում: Կրեմլում չեն հաստատել այդ տեղեկատվությունը:
Տիրլյան պլանն իր անվանումն ստացել Է Իտալիայի Հարավային Տիրոլ մարզից, որի բնակչության մեծամասնությունը գերմանախոսներ են: Հարավային Տիրոլն ունի իր խորհրդարանը, որն ընտրում Է մարզի նախագահին եւ ինքնավարության նախարարներին:
«Կա հնարավորություն՝ գտնելու այնպիսի լուծում, որի դեպքում հաշվի կառնվի ՈՒկրաինայի ինքնիշխանությունը, նրա սահմանների պահպանումը եւ փոքրամասնությունների իրավունքների հարգումը, եթե Մոսկվան բավականաչափ քաղաքական կամք ցուցաբերի՝ ընդունելու այդ առաջարկը: Այժմ ամեն ինչ կախված Է Ռուսաստանի որոշումից»,-ասել Է Իտալիայի ԱԳ նախարարը:
Բացի այդ Ջենտիլոնին հանդես Է եկել Կիեւին զենքի մատակարարումների դեմ եւ հույս հայտնել, որ հակամարտությունը կլուծվի դիվանագիտական ճանապարհով: Իտալացի դիվանագետը վստահություն Է հայտնել, որ Ռուսաստանի վրա առավել արդյունավետ կլինի ազդել տնտեսական մեթոդներով, թեեւ դա Իտալիայի շահերից չի բխում:
Ջենտիլոնին նաեւ դեմ Է արտահայտվել ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի անդամակցությանը: «Կարծում եմ՝ դա սխալ կլիներ»,-հավելել Է դիվանագետը: