Հարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը հայտարարել է, որ երկրի համապատասխան ծառայությանը կհանձնարարի զբաղվել երկրի անվան փոփոխության հարցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը'վկայակոչելով Ինտերֆաքսը, երկիրը կվերանվանվի Հարավային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության:
Նա շեշտել է, որ կա պետություն Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի անվանումով, և ողջ աշխարհը պետք է իմանա, որ գոյություն ունի բաժանված ժողովրդի խնդիր: Տիբիլովը համոզմունք է հայտնել, որ ապագայում երկու Օսեթիաները կմիավորվեն Ռուսաստանի կազմում գտնվող Ալանիայի: Պետությունը պատրաստվում է հանրաքվեի' Ռուսաստանի մաս դառնալու հարցով: