Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը' հիմնված միջազգային իրավունքի և ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա: Այս մասին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը:

Նախագահները աջակցում են Հարավային Կովկասում հետագա տարածաշրջանային ինտեգրացիային՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների: