ԿԺԴՀ-ն արձակել Է փոքր հեռահարության երեք հրթիռ, հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Հրթիռների արձակումը տեղի Է ունեցել Հարավային Կորեա Հռոմի Ֆրանցիսկոս պապի ժամանումից գրեթե մեկ ժամ առաջ: Բոլոր արկերն ընկել են ծովը:

 

Օգոստոսի 14-ին սկսվել Է 25 տարվա ընթացքում քահանայապետի առաջին այցը Կորեայի Հանրապետություն:

 

Հյուսիսային Կորեան կանոնավորապես հրթիռներ Է արձակում: Սակայն այս տարի արձակումների քանակը խիստ ավելացել Է: Փենյանում դժգոհ են այն բանից, որ ԱՄՆ-ն ամենամյա զորավարժություններ Է անցկացնում Հարավային Կորեայի բանակի հետ:

 

Օգոստոսի 14-ին Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության կայաքում հայտնվել Է խաղաղ վերամիավորման կոմիտեի հաղորդագրությունը, որտեղ Սեուլին նախազգուշացնում են ամերիկացիների հետ համատեղ զորավարժություններ սկսելուց, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: