Բժիշկ Գևորգ Թամամյանը գրել է.

«Մի պահ մտածում եմ, ինչ կպատահեր, եթե եվրոպական որեւէ երկրում որեւէ մեկը փորձեր փակել Հռոմի Պապի առաջը եւ թույլ չտար առաջ շարժվել։ Էլ ուր մնաց, եթե դա աներ ոստիկանությունը' իշխանության հրամանով։ Որտե՞ղ կհայտնվեր այդ իշխանությունը։ Այո, հենց Եվրոպայում։

Այսօրվա ոստիկանների պատը Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջ ցույց է տալիս մեր ազգի արժանապատվության մակարդակը, ցույց է տալիս պետականության անարգման աստիճանը։ Դու կարող ես սիրել կամ չսիրել, համաձայնվել կամ չհամաձայնվել Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդի հետ, բայց դուք ովքեր եք, որ ոստիկաններով թույլ չտաք նրան առաջ շարժվել, այ ողորմելիներ։

Առաջինը պետք է խոսի հենց հոգեւոր դասը' անխտիր։ Որեւէ մեկը չպետք է լուռ մնա այս պարագայում։ Լռությունը հավասար է համաձայնությանը կատարվածին։ Ոտքի կանգնեք եւ ոտքի հանեք ժողովրդին։

Պետք է խոսեն բոլորը' կազմակերպություններ եւ անհատներ, Հայաստանում եւ սփյուռքում։ Հիշեք, լռությունը համաձայնության նշան է»,- գրել է Թամամյանը։