Հյուսիսային Կորեան պատրաստ Է միջուկային պատերազմ սկսել, հենց որ սպառնալիք զգա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մեծ Բրիտանիայում ԿԺԴՀ-ի դեսպան Հեն Հան Բոն հայտարարել Է SkyNews հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

Նրա խոսքով՝ Փենյանը հնարավորություն ունի ցանկացած պահի միջուկային մարտագլխիկով հրթիռ արձակել: «Մենք դատարկ խոսքեր չենք ասում: Մենք նկատի ունենք հենց այն, ինչ ասում ենք:

 

Միայն Միացյալ Նահանգները չէ, որ միջուկային զենքով հարվածներ հասցնելու մենաշնորհ ունի»,-ասել Է դեսպանը: