ԱՄՆ-ն ծրագրում է Հարավային Կորեա ուղարկել «Վիրջինիա» տիպի SSN-777 հարվածային սուզանավ՝ Հյուսիսային Կորեայի արբանյակով հրթիռի արձակումից հետո: Այս մասին հայտնում է «Ռենհափ» գործակալությունը:
«Որքան ինձ հայտնի է, ԱՄՆ ռազմածովային ուժերի «Հյուսիսային Կարոլինա» ատոմային սուզանավը կժամանի Հարավային Կորեա»,- հայտարարել է հարավկորեական դիվանագիտական շրջանակների աղբյուրը:
Բացառված չէ, որ Հարավային Կորեա ուղարկվի նաև ամերիկյան «Նիմից» տիպի USS John C. Stennis (CVN-74) ավիակիր՝ մարտին ամերիկա-հարավկորեական համատեղ զորավարժությունների համար:
Տիեզերական տեխնոլոգիաների հյուսիսկորեական կոմիտեն փետրվարի 7-ին հայտարարել է «Կվանմյոնսոն-4» արբանյակով «Կվանմյոնսոն» կրիչ-հրթիռի հաջող արձակման մասին: