4 ոչ իշխանական ուժերն' իրենց համախմբմամբ, որևէ մեկին չեն պատրաստվում ուղարկել քաղաքական աղբանոց, ոչ էլ որևէ մեկն է պատրասատվում մեզ ուղարկել, ուղղակի ընդդիմությունը պայքարում է այսօր հանրապետությունում իրավիճակ փոխել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

 

Վերջինիս կարծիքով' չնայած քաղաքական նորմալ գործընթացին, կան մարդիկ, ովքեր շատ ծանր են տանում, որ կարող է քաղաքական պայքարում ուժեր լինեն, որոնք մեծամասնության նկատմամբ առավելության հասնեն։

 

«Հասկանում եմ իշխանությունների մտահոգությունը, որովհետև անկախ նրանից թե այս չորս ուժերն ինչ ձևակերպում կտան համագործակցությունը, նրանցից ոմանք ամբողջական իշխանափոխություն կպահանջեն, ոմանք կասեն, որ այս պահին տակտիկական առումով ավելի ճիշտ կլինի դնել կառավարության հրաժարականի հարցը, բայց շատ լավ հասկանում են, որ նաև արտախորհրդարանական ուժերի ու քաղաքացիական մասի համագործակցությամբ' ամբողջական իշխանափոխություն կլինի»,-ասաց Հակոբյանը։