Դաշնակցությունը, հատկապես նախորդ տարվա իրադարձություներից հետո այլ կեցվածք պետք է դրսևորեր և նախ հասկանար՝ ինչու մերժվեց հասարակության կողմից և երկրորդ՝ պետք է փոխեր անձերին, որովհետև նրանք տապալում են Դաշնակցությանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցոմ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով դաշնակցականների ակցիային, որն ուղղված էր իր դեմ։
«Ես, երբ լինում եմ գործուղումներում, հանդիպում եմ տարբեր կառույցների ներկայացուցիչների, այդ թվում նաև Դաշնակցության և տեսնում եմ, որ այնտեղ մեր դաշնակցական շատ գործընկերներ ադեկվատ են, շատ պատրաստակամ են կառուցողական աշխատանքին, ինչը այստեղ չեմ տեսնում»,-ասաց նախարարը։
Հարցին, թե նա կարծում է , որ տեղի դաշնակացականները կապված են նախկին իշխանության հե՞տ, Հարությունյանը պատասխանեց․ «Այն բոլոր փոփոխությունները, մասնավորապես՝ ինչու նրանք սկսեցին աղմկել, հատկապես, կրթության ոլորտի բարեփոխումներից հետո, որովհետև տապալել են բազմաթիվ անգամ այս ոլորտի համակարգումը և պատրաստվում եմ այն արկղերը, որոնք դաշնակցականները բերել էին, լցնել 10-յակ և շատ ավելի քրեական գործերով և հետ ուղարկել իրենց մոտ»։