Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը հերքել է տարածված այն լուրերը, թե ինքը պատրաստվում է հրաժարական տալ:
Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» պերֆորմանսին՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ այն դրամաշնորհային ծրագիր է եղել, ինքը դեռ չի հասցրել դիտել այն:
Նախարարը նաև շեշտել է, որ այս թեմայի վերաբերյալ քննարկումների հարցում մարդիկ հասել են ծայրահեղությունների: