Իրանը մերժել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկները միջուկային ծրագրի աշխատանքը 10 տարով հետաձգելու հետ կապված, հաղորդում է Reuters-ը:

 

 

«Օբամայի դիրքորոշումը արտահայտվում է անընդունելի ու սպառնացող արտահայտություններով: Իրանը չի ընդունելու ավելորդ ու անտրամաբանական պահանջները: Թեհրանը շարունակելու է վեցնյակի հետ միջուկային բանակցությունները», - ասել է Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը:

 

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Իրանին սառեցնել իր միջուկային ծրագիրը առնվազն 10 տարի ժամկետով: Դրանով Օբաման երաշխավորել է, որ ԱՄՆ-ն չի ձեռնարկի այլ միջոցներ, որոնք կկանխեն Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելը: